Այսօր կեսգիշերին կայացվեց մի որոշում, որը ևս մեկ անգամ ապացուցեց, թե որքան է Նիկոլ Փաշինյանը վախենում Սամվել Կարապետյանից․ Ռոբերտ Ամստերդամ

Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

Այսօր կեսգիշերին կայացվեց մի որոշում, որը ևս մեկ անգամ ապացուցեց, թե որքան է Նիկոլ Փաշինյանը վախենում Սամվել Կարապետյանից։
Մենք պաշտոնապես հայտարարում ենք թե՛ տեղական, թե՛ միջազգային քայլեր ներառող համակարգված արշավի մեկնարկի մասին. առանց այս քայլերի Հայաստանի միջազգային հեղինակությունը կփլուզվի, քանի որ այն արդեն իսկ դարձել է անձնիշխանություն։
Փաշինյանը համակարգված կերպով ոչնչացնում է Հայաստանի` որպես ժողովրդավարական պետության լեգիտիմությունը:
Մենք ձեռքներս ծալած չենք նստելու։ Առաջիկա օրերին մենք կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին։
Երեք ամսից Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։