Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հետաքրքիր իրավիճակ է Գյումրիի շուրջ:
Մեր որոշ ընկերներ համոզված են, որ Երևանում իրենք ավելի շատ են Գյումրիից հասկանում, քան ամբողջ կյանքում Գյումրիում ապրած, ստեղծած ու փողոցում կռիվ տված մարդը:
Այդ նույն ընկերներից շատերը նաև համոզված են, որ քաղաքական որոշումները պետք է կայացվեն կայծակնային արագությամբ: Որ շտապողը տղա է ունենում: Կարծում են, թե առվի վրայով դեռ չցատկած՝ հոպ պիտի ասվի…
Իսկ կա՞ որևէ ողջամիտ բացատրություն, թե ինչի պիտի Մարտուն Գրիգորյանը արդեն հայտարարի քաղաքական որոշման մասին: Ո՞վ է ասել, որ առանց ընտրությունների վերջնական արդյունքների և դրա արդյունքում բաշխված մանդատների, այդ մանդատներից հրաժարումների, առանց քաղաքական հնարավոր խաղերի կանխատեսման, առանց քրեա-քաղաքական (բոլորի նկատմամբ) հետապնդումների պատկերի և առանց տասնյակ այլ հանգամանքների հաշվառմամբ պետք է ու ճիշտ է որոշում կայացնելը կամ կայացված որոշման մասին բարձրաձայնելը:
Ես մի բացատրություն եմ տեսնում այդպիսի վարքագծի. նպատակը բացառապես պաշտոն ունենալու ցանկությունն է, որի երազանքի աստիճանն այնքան բարձր է, որ ուզում են վայրկյան առաջ տոնել իրենց պաշտոնը…
Սա հասկանալի է, բայց գոնե այդ դեպքում ազնիվ մարդկանց քաղաքական առևտրի մեջ մի մեղադրեք:
Մի շտապեք, միևնույն է՝ այսօր կամ ողջամտորեն ավելի ճիշտ ժամանակում, այսինքն վերջում, կիմանանք, թե ով ում հետ ինչ էր ուզում անել»։