Այսօր Հայաստանը ամբողջապես հանձնված է Ադրբեջանին. Քաղաքական վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Մենք մեր ժողովրդին առաջնորդել ենք դժոխքի միջով ու հասցրել ենք խաղաղ հանգրվանի՝ հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:

Սրա ինտերպրետացիան հենց ինքն էլ տվել է, թե՝գիտակցված զոհողության են գնացել հանուն ինքնիշխան Հայաստանի: Ցավոք այս «թեզի» սպառողներ կան, ընդ որում եղել են անգամ մինչեւ «թեզի» պաշտոնականացումը, դեռ տարիներ առաջ: Կան համոզված «մակերեսասերներ», որոնք մինչեւ Փաշինյանն էլ համարել են, որ արցախյան հարցը Հայաստանի «վզին գցած թոկ» է, իսկ առանց դրա՝ Հայաստանը լինելու էր անկախ ու ինքնիշխան:

Գործնականում, հենց այսօր, հենց այս պահին ակնհայտ է, որ դա այդպես չէ, որ առանց Արցախի Հայաստանը ոչ թե անկախ ու ինքնիշխան է, այլ դատարկ ու անպաշտպան է: Հարցն այն չէ, որ Արցախն էր Հայաստանի պաշտպանը: Արցախը Հայաստանի պետականությունը գործոն դարձնող հարցն էր, նվաճումը, փաստարկը, որի շնորհիվ էլ Հայաստանն առավել պաշտպանված էր, քան այսօր:

Այսօր Հայաստանը ամբողջապես հանձնված է Ադրբեջանին: Նկատեք, նույնիսկ Թուրքիային էլ չէ, այլ՝ Ադրբեջանին:

Հունիսին կայանալիք ընտրությունը այն մասին է, թե արդյո՞ք կարող է գոյություն ունենալ Ադրբեջանի ենթակայությունից դուրս Հայաստան, թե՞ ոչ: Հունիսի 7-ին չկա աշխարհաքաղաքական կողմնորոշման կամ այլ որեւէ այդպիսի հարց: Կա մեկ հարց՝ Հայաստանը ի վիճակի՞ է ձեւավորել ինքնուրույն օրակարգ, իրավունք, շահ եւ սուբյեկտային բովանդակություն, սկսած տնտեսությունից, մինչեւ քաղաքականություն, անվտանգություն եւ քաղաքակրթական նկարագիր, թե՞ Հայաստանը ավելի ու ավելի խորն է «ձեւակերպվելու» որպես «դժոխքի միջով անցած» եւ Ադրբեջանի ձեռքում հայտնված օբյեկտ»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։