Այսօր բանկային համակարգում ավելի քան 330 հազար անհուսալի վարկ կա։ Այս մասին նոյեմբերի 14-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Բայց ես չեմ կարող ասել, թե որքան պարտապան ունենք մենք»,- ավելացրել է պատգամավորը։
Ինչ վերաբերում է մանր վարկերին, ապա, ինչպես նշել է Խաչատրյանը, եթե 2017թ․ դրանք ընդամենը 46 հազար էին, ապա 2025-ին քառակի ավելացել են։
«Սա բնակչության բարեկեցության նվազման ամենամեծ ցուցանիշն է»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը։




