«Միլիցիան՝ դատարան, սահմանադրական դատարան, իրավապահ համակարգ, ամեն ինչը Նիկոլ Փաշինյանի կոշիկի ներբանի տակ ճմռթված ա»,- «Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքական մարտահրավերների հանգուցալուծման հնարավոր ուղիները» քննարկման ժամանակ ասել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Հոգեբանության մեջ ինձ համար 2 իրար հակառակ տեսություններ կան՝ Ֆրոիդի և Ադլերի տեսություններ»,- նշել է նա՝ ընդգծելով, որ մեր հասարակության մեծանասնությունը Ֆրոիդի ստեղծած կոմֆորտ զոնայի մեջ է, որ ոչինչ կախված չէ մեզանից: «Ես ուզում եմ, որ մեր հասարակությանը ներարկենք Ադլերի տեսությունը, որը ասում է՝ ամեն ինչ կախված է քեզանից: Այսօր ատելությունը համարում եմ լրջագույն ազգային անվտանգության խնդիր: Այսօր ամենամեծ խնդիրն է հասարակությանը բերել համերաշխության դաշտ»,- հավելել է նա:




