Այսօր Բալաջարի երկաթուղային կայարանից կմեկնի ռուսական հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացք, որը կանցնի Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան. այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Գնացքը բաղկացած է յոթ վագոնից, հացահատիկի ընդհանուր քաշը 488 տոննա է։
Կազմը կանցնի Բյոյուք Քյասիկ կայարանով, որից հետո կհատի Վրաստանի հետ սահմանը և ճանապարհը կշարունակի դեպի Հայաստան։
Նախորդ նման բեռնափոխադրումը տեղի է ունեցել փետրվարի 4-ին։ Ութ վագոնից բաղկացած գնացքը, որը տեղափոխում էր 560 տոննա ռուսական հացահատիկ, տարանցիկ ուղևորվել էր Ադրբեջանից դեպի Հայաստան։





