Այս ժամերին, քանի դեռ քամին ուժգին է, զգոն եղե՛ք, մնացած բոլոր հարցերը լուծվող են․Ապարանի քաղաքապետը դիմել է բնակիչներին

Սիրելի համաքաղաքացիներ, չի եղել խնդիր, որ միասին չենք լուծել։ Այս մասին հայտարարություն է տարածել Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը՝ անդրադառնալով քամու ուժգնացմանը։

«Մեր քաղաքի Ամանորը, միևնույնն է, ամենալավն է լինելու։

Այս ժամերին, քանի դեռ քամին ուժգին է, զգոն եղե՛ք։ Մնացած բոլոր հարցերը լուծվող են, ուժեղ ենք միասին»,-նշել է նա։

Ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնել են, որ դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Հիծեցնենք, որ քիչ առաջ ուժեղ քամին լուրջ ավերածշություններ է հասցրել Ապարան քաղաքին,մասնավորապես ավերել է ամանորյա շքեղ զարդարանքը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։