«Այս վեհաժողովը պետք է Ադրբեջանից պահանջի հայ բանտարկյալների ազատ արձակումը». Արթուր Խաչատրյան

«Եկեք աչք չփակենք էթնիկ զտումների, ցեղասպանության վրա, որը գործել է Ադրբեջանը ԼՂ ժողովրդի դեմ: Մարդիկ, ովքեր այնտեղ հազարամյակներ են ապրել, ստիպողաբար տեղահանվել են: Արդյոք քաղաքակիրթ աշխարհը, Եվրոպան պատրաստվում է աչք փակել սրա վրա, արդյոք մենք հանդուրժելու ենք երկակի ստանդարտները, թե՞ պահանջենք, որպեսզի Ադրբեջանը երաշխավորի ժողովրդի անվտանգ վերադարձն իրենց տներ»,- Եվրոնեսթի ՄԻՊ և ԵՄ քաղաքականության հետ համապատասխանեցման հանձնաժողովի նիստում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Անդրադառնալով հայ գերիների խնդրին՝ Խաչատրյանն ընդգծել է. «Մի քանի տասնյակ հայեր դատական գործերով Ադրբեջանի բանտում են: Վեհաժողովը պետք է պահանջի այս բանտարկյալների ազատ արձակումը՝ առանց նախապայմանների: Տասնյակ մարդիկ դատարաններում հիմա կապ չունեն արտաքին աշխարհի հետ: Պահանջի դադարեցնել հայկական մշակութային ժառանգության ավերումը: Ես առաջարկում եմ՝ ուղարկենք ուղերձ այս Ադրբեջանին, որ այս վեհաժողովը չի հանդուրժելու անմարդկային գործողությունները»:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։