Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Այս ահասարսուռ տեսարանը նկարվել է Հակոբ Հակոբյան փողոցում` «Էլիտ Մեդ» բժշկական կենտրոնի դիմացի փողոցի ծառերն են, որ կտրել են երեկ։
Սա կանաչ զոնայի սպանդ է, մարդասպանությանը հավասար հանցագործություն։ Չկարողանալով աճեցնել գեթ մեկ շիվ, անգամ 150 հազար դրամ վճարելով Երևանի բյուջեից, մեկ է, չեն կարողանում աճեցնել, իսկ հաստաբուն ծառերը մի ակնթարթում վերացնում են։
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, խնդրում եմ գրածս ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին»։