2025 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության 8 դեպք է գրանցվել, 2024 թվականի ընթացքում դեպքեր չեն գրանցվել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 16-ին «Աբովյան» ՔԿՀ-ում լրագրողների համար կազմակերպված շրջայցի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը:
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 2025 թվականին ինքնավնասման 6 դեպք է արձանագրվել, հացադուլի 30 դեպք` իրականացված 11 անձի կողմից:
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում այս պահի դրությամբ 70 կին դատապարտյալ կա, 7 անչափահաս և 18-21 տարեկան 3 անձ: Նրանցից 13-ը այլ երկրների քաղաքացիներ են:
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված 362 օտարերկրացի կա:




