Այս քաղաքում կառուցվել է նավթավերամշակման գործարան. կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը. Նարեկ Կարապետյանը՝ ուժեղ տնտեսութան մասին

«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջու գրում է․

Այս քաղաքում կառուցվել է նավթավերամշակման գործարան: (Սաուդյան Արաբիա)
Մինչ գործարանի կառուցումը բնակչությունը կազմում էր 65 000 մարդ, իսկ գործարանի կառուցումից հետո այն աճել է մինչև 330 000 մարդ:
Քաղաքում չկա գործազրկություն. Ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր, ինչը նպաստել է աշխատավարձերի աճին:
Վանաձորին երկրորդ շունչ տալու համար մենք, պետական և մասնավոր ներդրումների միջոցով, կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը: Արդյունքում, բացի Երևանից, Հայաստանը կունենա ևս մեկ արագ զարգացող, տնտեսապես ուժեղ քաղաք:
Այս է ճանապարհը, որով երկրները կառուցում են Ուժեղ տնտեսություն:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։