Չեմ կարծում, որ ցանկություն ունեն Սամվել Շահրամանյանին ձերբակալելու, ես չեմ տեսնում այդպիսի ցանկություն։ Այս մասին, այսօր՝ հունիսի 10–ին, դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ արդեն վեցերորդ անգամ է, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հարցաքննության են կանչում, արդյո՞ք նրան ուզում են ձերբակալել և այդպիսով փակել Արցախի էջը։
«Որևէ մեկին ձերբակալելով, որևէ մեկը չի կարողանա Արցախի էջը փակել»,–ասաց նա։
Հարցին՝ Արցախի վերադարձը ինչպե՞ս է պատկերացնում, նա պատասխանեց. «Այս պահին ոչ մի կերպ»։