«Քիչ առաջ տեսակցեցի 12 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին»,- տեղեկացրել է նրա պաշտպան Աստղիկ Մաթևոսյանը։
«Ինչպես միշտ, ուժեղ էր մտքով, հոգով և վճռական՝ իր գործողություններում, բայց ֆիզիկապես բավականին հյուծված էր։ Երկար շփվել չկարողացանք, քանի որ 12 օր հացադուլի և այն առողջական խնդիրների պայմաններում, որոնք առկա են Սամսոնյանի մոտ, նախընտրելի է պառկելն ու էներգիա խնայելը։
Հիշեցնեմ, որ Նարեկ Սամսոնյանի մոտ առկա են լուրջ առողջական խնդիրներ, և հունվարի 15-ին «Արմավիր» ՔԿՀ այց կատարած բժիշկը շտապ վիրահատական միջամտություն է ցուցել։ Առողջական վիճակը վատանում է հացադուլի հետևանքով, իսկ օրգանիզմի հյուծման գործընթացն իր հերթին արագանում է՝ շտապ վիրահատական միջամտության անրաժեշտությամբ պայմանավորված։
Այս պահի դրությամբ դեռ լուծված չէ Սամսոնյանին անհապաղ բուժհաստատություն տեղափոխելու հարցը։ Մեծ հույս ունեմ, որ օր առաջ այդ հարցը լուծում կստանա»,- նշել է Մաթևոսյանը։




