Search
Close this search box.

«Այս մեդալին շատ եմ սպասել»․ Վարազդատ Լալայան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանն օլիմպիական արծաթե մեդալը շատ սպասված է համարում: «Թեժ պայքար էր ծավալվել: Մենք պատրաստ էինք այս պայքարին, թե ես, թե Գոռը: Պատրաստ էինք հաղթելու: Բայց ինչ-ինչ պատճառներով վերջին մոտեցումը չստացվեց: Չեմ կարող բացատրել, թե ինչ կատարվեց հրում վարժության վերջին մոտեցմանը: Երևի այդ մեդալը իմ չէր այս պահին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասել է Լալայանը:

Օխ արծաթե մեդալակիրը հպարտություն է համարում մրցելու այնպիսի մեծանուն ծանրորդի հետ, ինչպիսին Լաշա Տալախաձեն է: «Ինձ համար պատիվ է, որ նրա հետ հավասարը հավասարին մրցակցում եմ: Եվ մի կողմից նույնիսկ ուզում եմ հաղթել իրեն: Այս մեդալին ես շատ եմ սպասել: Բայց երբեք չեմ մտածել մեդալի գույնի մասին: Միայն շնորհակալ եմ իմ Աստծուն, այս մեդալի համար»,-ասել է ծանրորդը: