Այս իշխանությունը ժամանակավոր է, սպասում ենք Ձեր վերադարձին․ այսօր Գեներալ Արշակ Կարապետյանի ծննդյան օրն է

Հարգելի Գեներալ-մայոր Արշակ Կարապետյան,
Ձեր ծննդյան  առթիվ ընդունեք մեր ջերմ շնորհավորանքները: Ձեր անձնվեր ծառայությունը հայրենիքին և ՀՀ զինված ուժերին մնում է որպես հայրենասիրության  օրինակ:
Ձեր կրթական ուղին տպավորիչ է՝ սկսած Կալինինգրադի Ռազմածովային բարձրագույն ուսումնարանից մինչև Հարվարդի Քենեդիի անվան համալսարան: Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում ստացած ոսկե մեդալը վկայում է  Ձեր բացառիկ նվիրվածությունը ռազմական գիտությանն ու ոլորտին:Հայոց Բանակում Ձեր ծառայության մոտ 30 տարվա ընթացքում Դուք ցուցաբերել եք անսահման նվիրում և պատրաստակամություն՝ պաշտպանելու մեր հայրենիքը: Պաշտպանության նախարարի պաշտոնում Ձեր կարճատև, բայց վճռական գործունեությունը՝ ուղղված հակառակորդի ագրեսիայի զսպմանը, արժանի է հատուկ գնահատանքի:
Թեև այսօր Դուք հեռու եք հայրենիքից, մենք հավատում ենք, որ ներկա իշխանությունը ժամանակավոր է, և պասում ենք Ձեր վերադարձին՝ որպեսզի Ձեր հարուստ փորձառությունն ու գիտելիքները շարունակեն ծառայել մեր հայրենիքի բարօրությանը:
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և համբերություն:
Հարգանքով՝ Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ, ՀՃՇ շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյան