Այս իշխանություններն են բերել այնպիսի մի վիճակի, որը կասկածի տակ է դնում անցյալը, ներկան ու ապագան. Օհանյան

Ցեղասպանությունը ձեր իշխանության օրոք շարունակվեց՝ Արցախի նկատմամբ, արցախցիների տեղահանմամբ ցեղասպանություն իրականացվեց Ադրբեջանի կողմից. հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշել է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը փոխանակ հայտնվի մեղադրյալի վիճակում, Հայաստանի նկատմամբ դարձել է մեղադրող կողմ. «Եվ այդ շարունակական ճնշումներն ու պարտադրանքներն են, որ կասկածի տակ են դնում մեր հայրենիքի ապագան»։

Նա նաև նշել է, որ կարող են հեշտությամբ կատարվել նման հանցագործություններն ու արդարացվել. «Պետք է իսկապես պատժելի, խիստ պատժելի դարձնել դա օրենսդրական նախաձեռնություններով, որ մենք ենք առաջարկել»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։