Search
Close this search box.

Այս հետևանքները չեն կարող մեզ անտարբեր թողնել․ Պեսկով

Լիբանանում իսրայելական ռմբակոծություններն անխուսափելիորեն կհանգեցնեն հումանիտար աղետի, և դա Մոսկվայի խորը մտահոգությունն է առաջացնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Լիբանանում բնակելի զանգվածների նման ոչ ընտրողական ռմբակոծությունները հսկայական թվով մարդկային զոհերի են հանգեցնում։ Անխուսափելիորեն դա կհանգեցնի հումանիտար աղետի, ինչպես մենք տեսնում ենք Գազայում։ Այս հետեւանքները չեն կարող մեզ անտարբեր թողնել եւ չեն կարող չառաջացնել մեր խորը մտահոգությունը»,- ասաց նա լրագրողներին։

Անցած շաբաթվանից Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի տարբեր շրջաններում զանգվածային հարվածներ են իրականացնում շիաների «Հըզբոլլահ» շարժման օբյեկտների ուղղությամբ: Արձանագրվել են նաև Բեյրութի ուղղությամբ մի քանի կետային ավիահարվածներ, որոնց հետևանքով սպանվել են «Հըզբոլլահ»- ի բարձրաստիճան հրամանատարներ, ինչպես նաև շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան: