«Այս Համաձայնագիրը հուսալի եւ տեւական խաղաղություն հաստատելու ամուր հիմք է, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնության արդյունք, որն արտահայտում է երկու երկրների հավասարակշռված շահերը»։ Այս մասին սոցցանցերի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գրառմանը կից դնելով ԱԳՆ պաշտոնական կայքի հղումը, որտեղ հրապարակվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստը, որը նախաստորագրվեց Վաշինգտոնում։