Սևան Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ուրախ եմ կիսվել այս կարևոր նորությամբ՝ իմ կողմից ղեկավարվող Ազգային Արժեքների Պաշտպանման Ճակատ հասարակական կազմակերպությունը ստորագրել է համագործակցության և փոխըմբռման հուշագիր Ռաստրիյա Բալ Վիկաս Սամիթիի (RBVS) կազմակերպության հետ։
Մեր կազմակերպության ստեղծման առաջին իսկ օրվանից հետևողականորեն աշխատում է առողջ, կրթված և բարոյական կայուն հասարակություն ձևավորելու ուղղությամբ։ Այս հուշագիրը մեզ համար նոր հորիզոններ է բացում՝ կրթական ծրագրերի բարելավման, մասնագիտական ուսուցման զարգացման և առողջ ու գիտակից հասարակություն ստեղծելու գործում։
Մենք խորապես համոզված ենք, որ կրթությունը լավագույն ներդրումն է ապագայի համար։ Այս գործընկերությունը նոր հնարավորություններ կստեղծի հայ և հնդիկ երիտասարդների համար՝ նրանց տալով որակյալ կրթություն, գիտելիքներ ու հմտություններ:
Այս համագործակցությունը մեզ համար մեծ պատասխանատվություն և միևնույն ժամանակ ոգևորություն է՝ քայլ առ քայլ մոտենալ մեր տեսլականին։
Մեր աշխատանքը շարունակվելու է անսասան՝ հանուն մեր ազգի արժեքների, հանուն կրթության և հանուն վաղվա Հայաստանի բարեկեցիկ ապագայի։