Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նորից նարկոտիկն ու ՔՊ-ն։ Այս գիշեր Փարաքարում իսկական ամերիկյան մարտաֆիլմ է եղել. ձերբակալվել է Սոցապ նախկին նախարար, ԱՄՆ-ում դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբայրը` Մկրտիչը` գրպանը, ասում են, նարկոտիկի փոքրիկ պարկերով։
Միջադեպին այսպես էլ գրանցվել. ՔՊ-ական դեսպանի ՔՊ-ական եղբորը` Մկրտիչ Մկրտչյանի Mazzerati 01 WM 808 մեքենան են կանգնեցնում պարեկները` կեսգիշերին իրենց հարազատ Փարաքարում։ Սա խուճապահար ծնկին դրած պայուսակը միանգամից տալիս է կողքի նստողին, պարեկները սրան իջեցնում են մեքենայից ու հենց սկսում են խուզարկել գրպանները, կողքի տղան անմիջապես իջնում ու փախչում էր մեքենայից, ոստիկաններն ընկնում են հետևից, սա խուճապից ձեռքի պայուսակը շպրտում է։
Առգրավված պայուսակում զենք է եղել իմ տեղեկությամբ, ընդ որում չգրանցված։
ՔՊ-ական նախկին նախարարի եղբորը ` Մկրտիչին անմիաջպես ձերբակալում են ու հիմա Էջմիածնի ՁՊՎ ում է պահվում։
Մկրտիչ Արշակի Մկրտչյանի (ծնվ 1992թ.), Mazzerati 01 WM 808 մեքենան տուգանային հրապարակում է։
Ընկերը, ըստ աղբյուրի, հետապնդման մեջ է գտնվում։
Զեկուցել են վերևներում, ՔՊ-ում լուռ մարսում են իրենց ներքին կեղտերի ու նարկոտիկի հերթական սկանդալի ինֆորմացիան.. ոստիկանությունը հուսամ չի կոծկի»։