Հայաստանի առանձին վայրերում դեկտեմբերի 17-ի գիշերը սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյուն եւ մրրիկ։ Օրվա մնացած ժամերին կլինի առանց տեղումների եղանակ։ Օդերեւութաբանները կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրերին աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում գիշերը սպասվում են թույլ տեղումներ, տեղ-տեղ՝ ձյան տեսքով։ Օրվա մնացած ժամերին կլինի առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ +3+5։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -4+1,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -10-13, ցերեկը՝ -1-5,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝-5-8, ցերեկը՝ 0+3,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -1-4,
Լոռիում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +4+7,
Տավուշում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +8+12,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -13-16, ցերեկը՝ -1-4,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +1+4,
Արարատում գիշերը՝ -5-7, ցերեկը՝ +3+6,
Արմավիրում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +2+5,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -12-15, ցերեկը՝ 0-3,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +2+5,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +6+9,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +4+7։