ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով իր մասին արցախցի մի տղամարդու հայտարարություններին, գրառում է արել «Տելեգրամի» իր էջում:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս շատ հայեցի արտաքինով ու բեխերով, ղարաբաղցի ծերուկը պնդում է, թե ես ծնվել եմ Ադրբեջանի տարածքում՝ «Աղդամի վաենկոմատի հետևի երրորդ տանը»:
Սա կարծում է, թե նման բաներ տարածելով, վիրավորելով՝ ատելություն կսերմանի իմ հանդեպ կամ ինչ-որ կարծիք կձևավորի: Ցավալի է, որ սա ու սրա նմանները կան: Չնայած արմատներով հայրական կողմս մի քանի սերունդ երևանցի է, մորական կողմս՝ արմատներով լոռեցի, ես ոչ մի վատ բան չեմ տեսնում հիշյալ կամ որևէ այլ վայրում ծնված լինելու մեջ:
Իսկ թե ով է այս ղարաբաղցին, ով է իրան ուղարկել այս տեքստը ասելու, պարզից էլ պարզ է: Պարզ չէ փողը հազար դրամանոցներո՞վ է վերցրել, թե՞ երկու հատ 5000 դրամանոցով:
Սրա նմաններին հիմա, երեկ ու վաղը ակտիվացնելու են, որ փորձեն Հայաստանի Հանրապետությունը ներսից քանդել, պայթեցնել: Հայ ժողովրդին մի աչքով չնայեք. այն, ինչ արեցիք Ղարաբաղում, Հայաստանում չի ստացվելու»։