Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Տավուշի մարզում գյուղացիները սովորություն ունեն հրդեհել հնձած արտերը,կարծելով որ այդ կերպ այդ հողատարածքից հաջորդ տարի լավ բերք են ստանալու։ Հուլիսի 30֊ին, ժամը 15֊ի սահմաններում, միջպետական ճանապարհի եզրին այրվում էին Ներքին Ծաղկավան գյուղի դաշտերը։ Շատ բարձր ջերմաստիճանի պայմաններում հրդեհը կարող է ընդգրկել նոր տարածքներ ,դառնալ անվերահսկելի, պատճառել մեծ վնասներ։