Search
Close this search box.

Այն ժամանակ ավտոբուսով և՛ կռացած, և՛ գրկած էին երթևեկում․ փոխքաղաքապետ

Please enter a valid URL

2016 թվականին միջազագային կազմակերպության կողմից գնահատված հաշվարկներով մեզ ևս 250 ավտոբուս է հարկավոր հանրային տրանսպորտի հետ կապված խնդիրները լուծելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին այն մասին, թե ինչու՞մ են կայանում հանրային տրանսպորտի ոլորտի բարեփոխումները, եթե քաղաքացիները շարունակում են բողոքել:

«Հանրային տրանսպորտի հետ կապված խնդիրներ, այո՛, ունենք: Դրա համար ձեռք ենք բերումներ շարժակազմեր, մասնավորապես, այս տարի նախատեսում ենք մինչև հոկտեմբերի վերջ ունենալ 171 նոր ավտոբուս: Քննարկումներ սակագների հետ կապված եղել են, և եղել են արձանագրումներ, որ հանրային տրանսպորտի ոլորտն էականորեն բարելավվել է: Մարդիկ կռացած չեն երթևեկում, հնարավորություն ունեն շոգ եղանակին օդորակիչնից օգտվել, ցուրտ եղանակին էլ՝ ջեռուցվող ավտոբուսներով երթևեկել»,-ասաց Գրիգորյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե երևանցիները շարունակում են միմյանց գրկած երթևեկել ավտոբուսներով, Գրիգորյանը պատասխանեց. «Այն ժամանակ և՛ կռացած, և՛ գրկած էին երթևեկում»: