Աշխարհահռչակ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանն անդրադարձել է Բաքվում տեղի ունեցող ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով կեղծ, շինծու «դատավարությանը»։
«Ռուբենին անձամբ ճանաչում եմ ավելի քան 15 տարի։ Նա երազում էր միավորել մարդկությունը և կրթության միջոցով խաղաղություն բերել աշխարհին: Այն ինչին Ռուբենը բախվում է Ադրբեջանում ծաղր է դատական գործընթացի նկատմամբ և արդարացում չունի»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի քաղաքացիների դատական նիստը։