Search
Close this search box.

Այն, ինչ տեղի ունեցավ հատեց կարմիր գիծը․ Ալիև

Please enter a valid URL

Բաքուն կվերացնի Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) առանձին պատգամավորների՝ Ադրբեջան մուտքի արգելքը ԵԽԽՎ-ում երկրի պատվիրակության լիազորությունների վերականգնումից հետո: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով իտալական Չեռնոբյոյում կայացած միջազգային համաժողովում:

«Այն, ինչ տեղի ունեցավ այս տարվա հունվարին (երբ ԵԽԽՎ — ում չերկարաձգեցին Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները), հատեց կարմիր գիծը։ Անցյալ տարի մենք լիովին վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը։ Դրանից ընդամենը մի քանի ամիս անց ԵԽԽՎ-ն որոշում կայացրեց զրկել մեր պատվիրակությանը ձայնի իրավունքից։ Այսինքն՝ մեր նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, քանի որ մենք վերականգնել ենք սեփական ինքնիշխանությունը», — ասել Է նա։

Նրա խոսքով՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների վավերացմանը դեմ քվեարկած ԵԽԽՎ անդամների նկատմամբ որոշումը «համարժեք էր»:

«Մեր որոշումը պատասխանն էր։ Եթե նրանք փոխեն իրենց որոշումը և վերականգնեն մեր իրավունքը, ապա այդ, այսպես կոչված, էմբարգոն կհանվի։ Մեր պատվիրակությունը պետք է վերադառնա, և այդ ժամանակ արգելքը կհանվի», — հավելել է պետության ղեկավարը։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին երկրի պատվիրակությունը դադարեցրել էր աշխատանքը ԵԽԽՎ-ում՝ ի նշան նրա լիազորությունները վիճարկելու փորձերի դեմ բողոքի։ Այս քայլը ձեռնարկվել է այն ֆոնին, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում որոշում է կայացվել չվավերացնել երկրի պատվիրակության լիազորությունները։ Որպես հիմք նշվել է այն, որ Ադրբեջանը կազմակերպության ներկայացուցիչներին չի հրավիրել՝ դիտարկելու փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների ընթացքը: Բացի այդ, Բաքվին մեղադրել են ընդդիմությանը հետապնդելու և արցախահայության իրավունքները խախտելու մեջ։