Այլևս ոչ ոք չի փորձի ուժով Սյունիքի միջանցք բացել․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցությունը միշտ եղել է ԱՄՆ հովանու ներքո և ԱՄՆ երաշխավորությամբ խաղաղության հաստատման ջատագովը, քարոզողը և կողմնակիցը։ Մենք նաև կողմ ենք եղել ԱՄՆ մասնակցությամբ ճանապարհների ապաշրջափակմանը, ինչպես նաև տրանսպորտային, էներգետիկ, լեռնամետալուրգիական և նոր տեխնոլոգիական ոլորտների կոնսորցիումային կառավարմանը։ Սրտանց շնորհավորում եմ մեր ժողովրդին՝ այդ մոտեցումներին հասնելու գործընթացում առաջին և չափազանց կարևոր ամրագրումը ստանալու կապակցությամբ։
Այլևս ոչ ոք չի փորձի ուժով Սյունիքի միջանցք բացել, հետևաբար, հայ–ադրբեջանական պատերազմ այլևս չի լինի՝ ինչի մասին ես միշտ պնդել եմ ու Փառք Տիրոջը։

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։