Այդ ի՞նչ տարօրինակ խաղաղություն էր. Ռուբեն Ռուբինյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրառում է կատարել.

«Տրամաբանություն ըստ նախկին եռանախագահության ու իրենց աղանդների ներկայացուցիչների.

1. Ասել, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը Ադրբեջանին պատերազմ է հայտարարել կամ հրահրել կամ ներքաշվել է դրա մեջ:
2. Ի պատասխան Փաշինյանի հակադարձ պնդման, որ անհնար էր 2020 թվականին Հայաստանին ներքաշել մի պատերազմի մեջ, որի մեջ այն արդեն իսկ ներքաշված էր 1991-92 թվականներից սկսած` հենց նախկին եռանախագահության իշխանության տարիներին, ասել որ Փաշինյանը մեղադրում է հայկական կողմին:

Երեսպաշտության, փարիսեցիության ու դավաճանության արքաներ

Հ.Գ. Եթե Փաշինյանն է Հայաստանը 2020 թվականին ներքաշել պատերազմի մեջ, ապա ինչու՞ էին մեր զինվորները մեռնում ու վիրավորվում 1991-2020 թվականներին: Այդ ի՞նչ տարօրինակ խաղաղություն էր»,- գրառել է Ռուբինյանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։