Search
Close this search box.

«Այդ հրթիռները թե՛ գնման պահին, թե՛ այսօր կիրառման համար պիտանի են»․ Դավիթ Տոնոյան

«Ես դեռևս ցանկություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու»,-այսօր դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
Հարցին, թե ինչո՞ւ Փաշինյանը նրան ամենադաժանը պատժեց, Տոնոյանը պատասխանեց, որ գիտի՝ ինչու, բայց չի բարձրաձայնի։
Նա չպատասխանեց նաև դատական նիստերի վերաբերյալ հարցերին՝ լրագրողներին ասելով․ «Ինչը կապված է դատարանի հետ, այ բոլորդ այստեղ եք, պահանջեք, որ դատական նիստերը լինեն բաց։ Եթե դուք իրականում ցանկանում եք, որ նիստերը լինեն հրապարակային՝ պահանջեք»,-ասաց նա՝ պնդելով միայն, որ հրթիռները թե՛ գնաման պահին, թե՛ գնումից երկար ժամանակ հետո, թե՛ այսօր կիրառման համար պիտանի են․ «Ես հուսով եմ, որ նոր փորձաքննություն կնշանակվի»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը գրեթե երեք տարի կալանավորված էր «անպիտան հրթիռների» գործով։