Այդ հողը պատկանելու է ՀՀ–ին, 99 տարվա մասին խոսակցություններն առայժմ իրականության հետ որեւէ աղերս չունեն. Միրզոյան

Այդ հողը, որով անցնելու է ենթակառուցվածքը ՀՀ տարածքում, որից օգտվելու են, այդ թվում՝ ադրբեջանական գնացքները, պատկանելու է ՀՀ-ին։ Այս մասին Հ1–ի եթերում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նկատի ունենալով Սյունիքի մարզը։

«99 տարվա մասին խոսակցություններն առայժմ իրականության հետ որևէ աղերս չունի։ Հողի սեփականությունը չի կարող վիճարկվել»,– ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը օգոստոսի 8–ի ասուլիսի ժամանակ էր հայտարարել, որ ԱՄՆ–ն վարձակալում է 99 տարով ճանապարհը։

Մանրամասները՝ տեսանյութում․

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։