Այդ գինը լինելու էր պետության լուծարումն ու այստեղ որևէ ծայրապետ նշանակելը․ Հայկ Կոնջոյան

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այս եղկելի պլանի իրագործման դեպքում Հայաստանում ստեղծելու էին քաոս, իսկ հետո, ժանրի կանոնների համաձայն, երկիրը «կործանումից» փրկելու համար դիմելու էին հայտնի փրկչին:
Փրկիչը, անշուշտ, հերթական անգամ «փրկելու» էր` համապատասխան գնի դիմաց: Այդ գինը լինելու էր պետության լուծարումն ու այստեղ որևէ ծայրապետ նշանակելը` ի դեմս կղերականների և օլիգարխիայի սրբապիղծ ամուսնությունից ծնված մի հակապետական ոչնչության: Ծոծորակներդ կտեսնե´ք Դալմայի տաղավարներում ցուցադրված, բայց պետության վախճանը չեք տեսնի, հակապետական մանկուրտներ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։