Ալի Խամենեիի սպանությունից հետո Իրանի բարձրաստիճան հոգևորականներից այաթոլլա Ալիռեզա Արաֆին կլինի Իրանի ժամանակավոր գերագույն առաջնորդը: Այս մասին հաղորդել է Իրանի պետական ISNA լրատվական գործակալությունը։
Այաթոլլա Ալիռեզա Արաֆին նշանակվել է ժամանակավոր ղեկավար խորհրդի իրավաբան անդամ, ով պատասխանատու է գերագույն առաջնորդի պարտականությունները կատարելու համար անցումային շրջանում` մինչև Իրանի սահմանադրական գործընթացի համաձայն իրավահաջորդի ընտրությունը։
Իրանի սահմանադրական մեխանիզմի համաձայն՝ ժամանակավոր խորհրդի կազմում են նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Գոլամխոսեյն Մոխսենի-Էջեին ու Սահմանադրության պահապանների խորհրդի իրավաբան այաթոլլա Արաֆին։
Այս մարմինը համատեղ կղեկավարի երկիրը Խամենեիի մահվանից հետո, քանի դեռ Իրանը անցումային փուլում է։





