Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության չեն եկել։ Բանակցային փակուղին վտանգում է նախորդ շաբաթ ձեռք բերված երկշաբաթյա զինադադարը։
Ըստ աղբյուրի, տարաձայնությունների մի մասը վերաբերել է Հորմուզի նեղուցը վերահսկելու Իրանի պահանջին և հարստացված ուրանի պաշարներից հրաժարվելու մերժմանը, հայտնում է Axios-ը:
Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ բանակցությունները ձախողվել են ամերիկյան կողմի դիրքորոշման անիրատեսական լինելու և նրա «անհարկի պահանջների» պատճառով:
Ամերիկյան պատվիրակության ղեկավար, ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ ամերիկյան բանակցային խումբն օրվա ընթացքում առնվազն վեց անգամ խոսել է նախագահ Թրամփի հետ։ Բանակցային խումբը զրուցել է նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրամանատար, գեներալ Բրեդ Կուպերի հետ։





