Շիրակի մարզում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել, հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ հունիսի 1–ին, ժամը 20։05-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 149 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 59-ամյա Բագրատ Իսպիրյանը իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, ապա քարերին։
«Վթարի հետևանքով Շիրակի մարզի բնակիչներ 44-ամյա Սիրանուշ Նիկողոսյանը և 84-ամյա Գալյա Իսպիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ 84–ամյա կինը մահացել է»,–գրում է կայքը։
Ըստ տեղեկությունների` մահացածը վարորդի մայրն է, իսկ վիրավորը՝ կինը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։