Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ Գործարանային մետրոյի հարևանությամբ, բախվել են «Ford» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Ford»-ն այնուհետև բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Transit»-ին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, նրանցից մեկը հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիների կողմից:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները: