Հունվարի 21-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորանների սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում «Howo» բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Mercedes»-ին և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով կա 2 զոհ, 2 վիրավոր։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
«Mercedes»-ն ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։