Search
Close this search box.

Ավտոբուսների գծերը բետոնով կառանձնացվեն․ Ավինյան

Ավտոբուսային գծերն առաջիկայում հատուկ կահավորվելու են և դառնալու են բետոնացված առանձին հատվածներ։ Այսօր Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ․ բյուջեի ներկայացման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով՝ այդ գծերն այնպես են կահավորվում, որ այլ ավտոմեքենաների մուտքն ավելի դժվարանա։

«Ավելանալու են ավտոբուսային գծերը, նաև այն փողոցների քանակը, որոնք աշխատելու են միակողմանի ռեժիմով։ Հատվածեր կան, որտեղ որ այս պահին կայանատեղի կա մայթեզրին՝ նույնսիկ երկու կողմից, դեպքեր են լինելու, որ մի կողմն առհասարակ վերանալու է»,- ասաց Ավինյանը։

Հավելեց՝ սա վերաբերում է ոչ միայն Երևանի Փոքր Կենտրոնին, այլ բոլոր վարչական շրջաններին։