Search
Close this search box.

Ավտոբուսի վարորդները գործադուլ են հայտարարել. Երեւանի կանգառները կաթվածահար վիճակում են

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում այսօր վաղ առավոտից գործադուլ է: Վարորդներից մի քանիսը «Ազատության» հետ զրույցում ասացին, որ գործադուլի պատճառը իրենց աշխատանքային պայմաններն ու աշխատավարձային քաղաքականությունն է, որ չի փոփոխվել: Քաղաքապետարանից  դեռ չեն արձագանքել:

Գործադուլի պատճառով շատ ավտոբուսներ դուրս չեն եկել երթուղիներ, վաղ առավոտից կանգառները մարդաշատ են:

Արդեն 40 րոպեից ավելի է, ինչ ոչ մի տրանսպորտ չկա Հարավ-արեւմտյան թաղամասում:

Գործադուլի պատճառով էապես բարձրացել են տաքսու գները, և մարդիկ չեն կարողանում նույնիսկ տաքսուց օգտվել, եւ մնացել են կանգառներում կանգնած:

Քաղաքապետարանից հայտնել են, որ շուտով հայտարարություն կլինի: