Ավինյանը վստահեցնում է՝ ամռան ամիսներին օդի որակի խնդիր չունենք, օդի աղտոտման պիկը ձմռանն է

Բնապահպանության ոլորտում խնդիրներ ենք ունենում հիմնականում ձմռան ամիսներին, որի ընթացքում օդի աղտոտվածության ցուցանիշները բավականին մտահոգիչ են դառնում, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Որքան էլ մեզ թվում է, թե ավելի տաք ամիսներին փոշին շատ է, այդուհանդերձ օդի որակը չափող 160 սարքերը ցույց են տալիս, որ հիմնական խնդիրը ձմռան ամիսներին է։

Ամռան ամիսներին, գարնանը և վաղ աշնանը մենք նմանատիպ խնդիր չունենք, օդի որակը հիմնականում տատանվում է «լավ» շրջակայքում, խնդրահարույց որևէ բան չունենք»,-ասաց Ավինյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։