Ավինյանն իր տեղակալին Թուրքիա է գործուղել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել իր տեղակալ Լևոն Հովհաննիսյանին Թուրքիա գործուղելու մասին․

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Արաքսիա Սվաջյանի 08.09.2025թ. №01/12-1/23031-2025 գրությունը՝ Թուրքիայի Հանրապետության Կապադովկիա քաղաքում կայանալիք «Մշակութային ուղիներ» ծրագրի խորհրդատվական 14-րդ ֆորումին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանին 2025 թվականի հոկտեմբերի 22-ից 25-ը ներառյալ գործուղել Թուրքիայի Հանրապետության Կապադովկիա քաղաք:

Ընդունել ի գիտություն, որ գործուղման ծախսերի փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի համաձայն:

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի բացակայության ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալի պարտականությունների կատարումը վերապահել Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանին:

Գործուղումից վերադառնալուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում, փաստացի կատարված ծախսերի հաշվետվությունը և դրանք հավաստող փաստաթղթերը ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչություն»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։