Ավինյանի վերաքննիչ բողոքն՝ ընդդեմ Իշխան Սաղաթելյանի, մերժվեց․ փաստաբան

Երևանի քաղաքապետի վերաքննիչ բողոքն՝ ընդդեմ Իշխան Սաղաթելյանի մերժվեց, հայտնում է փաստաբան Վահե Գրիգորյանը․

«Երևանի քաղաքապետը դատարան էր դիմել՝ փորձելով «Դիմադրության» շարժման 2022թ. բողոքի ակցիաների և շտապ հավաքների համար Իշխան Սաղաթելյանին որպես կազմակերպիչ տուգանել մինչև 300.000 դրամ։

Վարչական դատարանը մերժել էր այդ պահանջը, իսկ այժմ Վերաքննիչ դատարանը ևս հաստատեց․ վարչարարական ընթացակարգը եղել է ոչ իրավաչափ։

Այս որոշումը կարևոր նախադեպ է՝ ուղղված Հայաստանում հավաքների ազատության պաշտպանությանն ու քաղաքացիական իրավունքների ամրապնդմանը»։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/cd0c43ee75c463f16f7152208e487a04

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։