«Ավինյանի բարձր հովանավորության ներքո «դաբրո» է տրված»․ Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե Տիգրան Ավինյանը կաշառք չի վերցնում շինթույլտվության համար, ապա ինչպես է ստացվել, որ «Ռենկո Արմէստեյթ» ՍՊԸ-ն, առանց շինթույլտվություն ստանալու, արդեն կռունկ է տեղադրել և զբաղվում է բնակարանների վաճառքով։
Ակնհայտ է, որ Տիգրան Ավինյանի բարձր հովանավորչության ներքո «դաբրո» է տրված, հակառակ դեպքում որտե՞ղից «Ռենկո Արմէստեյթ» ՍՊԸ-ին այդքան վստահություն, որ կստանան այդ շինթույլտվությունը։
Ասեմ ավելին, երեկ իմ ԹԵԺ ԳԻԾի հրապարակումից հետո Երևանի քաղաքապետարանը www.yerevan.am կայքում շինթույլտվությունների բաժինը անջատել է՝ իբրև թե էջը վերակառուցման փուլում է»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։