Բնակարանով ապահովման ծրագրի շրջանակում 4 հազար 40 ընտանիք ստացել է վկայական։ Այս մասին հունվարի 9-ի մամուլի ասուլիսում հայտնել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Վկայականների տրամադրման ծրագիրը կշարունակվի այս տարի, ՀՀ քաղաքացիությունը կմնա պարտադիր պայման։ Բնակարան է ստացել 1 755 ընտանիք։
Որոշում է կայացվել նաեւ երկարաժամկետ վարձակալության նոր ծրագիր ներդնել։ Այն նախատեսված է այն արցախցիների համար, ովքեր չեն կարողանում օգտվել վկայականներից, ինչպիսին են տարեցները կամ հաշմանդամները։ Այն կմեկնարկի հուլիսի 1-ին։
Խոսելով այն մասին, թե կարող են արդյոք արցախցիները բնակարան գնել տրամադրված վկայականով, նախարարը նշել է, որ եթե ընտանիքը ցանկանում է տուն գնել այնպիսի վայրում, որտեղ գները վկայականի արժեքից բարձր են, ապա կարող է լրացուցիչ միջոցներ ներգրավել։




