Ավելի լավ է պարոն Լավրովը չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը․ Արարատ Միրզոյան

ՀՀ-ում չկա իշխանության պայքար եկեղեցու դեմ։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ՀՀ իշխանությունների կողմից Եկեղեցու վրա հարձակումների մասին հայտարարությանը։

«Պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ և ամբողջական չէ։ Նրա կողմից օգտագործված «իշխանությունների պայքարը եկեղեցու դեմ» ձևակերպումը չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ-ում չկա իշխանության պայքար եկեղեցու դեմ։ Այն, ինչ նկատի ունի պարոն Լավրովը, վերաբերում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից ՀՀ քաղաքականությանը խառնվելուն, քաղաքական գործընթացներին, իշխանության ապօրինի հեղաշրջման փորձերին մասնակցելուն»,- ասել է Միրզոյանը։

«Սա իրավական գործընթաց է, սա Հայաստանի ներքին գործն է, և պարոն Լավրովն ավելի լավ է՝ չխառնվի ՀՀ ներքին գործերին»,- հավելել է ԱԳ նախարարը։

 

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։