Իրանական ԱԹՍ-ն ընկել է Դուբայի օդանավակայանի շրջակայքում։ Թռիչքները որոշ ժամանակով հետաձգվել են, այդ թվում՝ FlyDubai-ի Դուբայ-Երևանը։
Radar Armenia-ի թղթակցի փոխանցմամբ՝ ինքնաթիռի նստեցման փուլն է եղել արդեն, այդ պահին էլ հնչել է պայթյունը։ Ժամը 06:55-ի փոխարեն թռիչքը նախատեսված է 09:30։ Այս պահին էլ օդանավակայանի տարածքում շարունակում են պայթյունների ձայներ լսվել։





