ԱԹU-ի պшյթյնւնի հետևանքով Դուբայի օդանավակայանում դադարեցվել են թռիչքները, ոստիկանությունը դադարեցրել է երթևեկությունը

Դուբայի իշխանությունները հայտարարել են օդանավակայանում չվերթների ժամանակավոր դադարեցման մասին։ Դա «կանխարգելիչ միջոց է՝ բոլոր ուղևորների և անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար»։

Միջադեպի պատճառը վառելիքի բաքին հարվածած անօդաչու թռչող սարքն է, որի ընկնելու հետևանքով օդանավակայանում հրդեհ է սկսվել։

Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ էմիրության ոստիկանությունը հայտարարել է, որ ժամանակավորապես փակվել են դեպի միջազգային օդանավակայան տանող մայրուղին ու թունելը: Սահմանափակման պատճառը վառելիքի պահեստարանում բռնկված հրդեհն է, որն առաջացել է այդ տարածքում անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպի հետևանքով:

«Airport Road մայրուղով և Airport Tunnel թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է: Վարորդներին հորդորում ենք օգտվել շրջանցիկ ճանապարհներից»,- ասված է ոստիկանության՝ X սոցիալական ցանցում արված հրապարակման մեջ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։