ԱԹՍ-ների հարձակում Մոսկվայի վրա. ինչ է կատարվել գիշերը

ՌԴՀՕՊուժերըերեք անօդաչու թռչող սարք են խոցել Մոսկվային մոտենալիս։ Այս մասին հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ի իր ալիքում։
«Ռոսավիացիայի»տվյալներով ՝ մայիսի 26-ին, ժամը 4:38-ից դադարեցվել է Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանների աշխատանքը:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ մայիսի 25-ին ՝ ժամը 13:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ միջոցները ոչնչացրել են 51 ինքնաթիռային տիպի ԱԹՍ, որոնցից 6-ը խոցվել են Մոսկվա ընթանալու ճանապարհին:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։