Ատրճանակով զինված ավազակային հարձակում՝ Կոտայքի մարզում

Օգոստոսի 15-ին ատրճանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ քաղաքացուց զենքի սպառնալիքի տակ հափշտակել են նրա ավտոմեքենան, այնուհետև տեղեկություն է ստացվել, որ այն շարժվում է Երևան-Սևան հատվածով՝ «Չայնիի ոլորաններ»։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Իրավապահները ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ հանցանք կատարած անձը հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Կարեն Կ․-ն, իսկ տուժածը Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Արթուր Հ․-ն է, ով «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդ է և պատվեր է ունեցել Աբովյան քաղաքի հասցեներից մեկը, որտեղից էլ զենքի սպառնալիքի միջոցով գողացել է նրա «Hongqi» մակնիշի ավտոմեքենան։

Կոտայքի քրեական ոստիկանները ու պարեկները Կարեն Կ․-ին ավազակություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Երևան-Սևան մայրուղու «Չայնիի ոլորանների» Ջրաբերի գազալցակայանի մոտից ձերբակալել և մինչ Կոտայքի մարզային քրեական վարչություն տեղափոխելը նախ տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո նա տեղափոխվել է Կոտայքի մարզային քրեական վարչություն։

Քրեական ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են նաև գողացված ավտոմեքենան և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։