Ատրճանակ է պահել ադրբեջանցիների ուղղությամբ. Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, շաբաթներ առաջ, Գորիսի համայնքային ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող սահմանին, «Նիսսան» ավտոմեքենայի վարորդն ատրճանակ է պահել ադրբեջանցի զինվորների ուղղությամբ: Օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանները Գորիսում ձերբակալում եւ բաժին են տեղափոխում երեք հոգու՝ 32-ամյա, 45-ամյա, 21-ամյա տղամարդու։ Էջմիածնում բնակվող 32-ամյա տղամարդը հայտարարել է, որ սահմանին, բարկությունից դրդված, իր օդաճնշիչ ատրճանակը հանել՝ վախեցնելու նպատակով պահել է ադրբեջանցի զինվորների ուղղությամբ։

Ի պատասխան Aravot.am-ի հարցման, ՀՀ քննչական կոմիտեից պատասխանել են, որ «հիշատակված դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։