«Ասում ենք՝ պետք է ուժեղ բանակ ունենանք․ ինչքա՞ն և ումի՞ց ուժեղ»․ Նիկոլ Փաշինյան

«Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Ազգ-նահատակ բանաձևը հաղթահարելու լավագույն ձևը ազգ-բանակն է։ Բայց իմ մտորումները բերում են այն եզրակացության, որ ազգ-բանակը ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության և շարունակության մեջ է։ Շատ ենք խոսում այն մասին, թե ինչպիսին պետք է լինի բանակի կամ ազգ-բանակի մեր ընկալումը, բայց ուզում եմ ընդգծել, որ ազգ-բանակի ընկալումը ազգ-նահատակ ընկալման շարունակությունն է և բխում է նրանից։ Եթե դու դիրքավորվում ես որպես ազգ-բանակ, անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ։ Դե մենք շատ խոսում ենք նրա մասին, որ պետք է ունենանք ուժեղ բանակ, և սա ճիշտ օրակարգ է, և մենք պետք է շարունակենք այս օրակարգի իրագործումը։ Բայց ուզում եմ մենք մեզ հարց տանք՝ իսկ մենք ինչքա՞ն և ումի՞ց ուժեղ բանակ ենք ուզում ունենալ, որովհետև այս հարցում պետք է շատ հստակ կողմնորոշվենք, ուժեղ ումի՞ց։ Չեմ ուզում կոնկրետ երկրների օրինակներ բերել, բայց պետք է այդ հարցին պատասխանենք․․․ իսկ եթե պարզվի, որ մեր խնդիրները միայն մեր թշնամիների հետ չէ, այլ նաև մեր բարեկամների հետ է, ումի՞ց և ինչքա՞ն ուժեղ բանակ պետք է ունենանք․․․»,-ասաց Փաշինյանը՝ որպես լուծում նշելով, որ պետք է որդեգրել մեկ այլ՝ «պետության» տրամաբանություն, որը գործում է սեփական շահերի համապատասխան։ «ՀՀ-ն պետք է գործի միայն սեփական տնտեսական զարգացման շահերին համապատասխան»,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ «Բանակից առաջ կան բուֆերներ, օրինակ տնտեսական փոխկախվածությունը, որից առաջ կա ուրիշ բուֆեր՝ միջազգային կանոնները»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։